Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգված է Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում և Բալթյան երկրներում սանիտարական իրավիճակով:
Հունգարիայում կորոնավիրուսի երրորդալիքը հանգեցրել է մահացության օրական ռեկորդային աճի․ մեկ օրվա ընթացքում 207 մարդ է մահացել կորոնավիրուսից:
Չեխիայում հիվանդանոցները խիստ ծանրաբեռնված են: Համաճարակային բարդ իրավիճակից ելնելով՝ իշխանությունները երկարաձգել են երկրի շրջանների միջև բնակիչների տեղաշարժի արգելքը:
Իրավիճակը բարդ է նաև Սերբիայում, որտեղ մեկ օրում կորոնավիրուսային վարակի ավելի քան 5 հազար դեպք է արձանագրվել՝ 30 մարդ մահացել է: Վերակենդանացման բաժանմունքները գերբեռնված են։
«Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում և Բալթյան երկրներում հիվանդացությունը, հոսպիտալացումը և մահացությունը այժմ աշխարհում ամենաբարձրներից են», - ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը:
Բուլղարիայում վարակի կտրուկ աճի հետ կապված, ընդհանուր կարանտին է սահմանվում: Մարտի 22-ից հասարակական սննդի հաստատությունները, թատրոններն ու կինոթատրոնները 10 օրով կփակվեն: Դպրոցականներն ու նախադպրոցականները կմնան տանը:
Ֆրանսիայի 16 շրջաններում վաղվանից կարանտին է սահմանվում: Չորս շաբաթ բոլոր մանրածախ կետերը փակ կլինեն, բացառությամբ մթերային խանութների: Բնակիչներին թույլ կտրվի տանից հեռանալ միայն10 կիլոմետրով: Գործատուներին խորհուրդ է տրվում աշխատակիցներին տեղափոխել հեռավար ռեժիմի։