Բելառուսական ընդդիմության առաջնորդ, նախագահության նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այսօր հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, որ միջազգային կառույցները, նախևառաջ ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը պատրաստ են միջնորդի դեր ստանձնել Բելառուսի իշխանությունների և ընդդիմության միջև նոր ընտրությունների շուրջ բանակցությունների ընթացքում։
«Այդ բանակցությունների մեկնարկի նպատակահարմարության առթիվ Բելառուսում պետք է համաժողովրդական քվեարկություն անցկացվի, որի մեկնարկն այսօր ես ազդարարում եմ», - հայտարարել է Տիխանովսկայան՝ չհստակեցնելով սակայն, թե ինչ ձևաչափով է ընթանալու այդ քվեարկությունը։
Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատակազմը, ինչպես նաև ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը առայժմ չեն մեկնաբանել Տիխանովսկայայի հայտարարությունները։