Ադրբեջանում հայտնաբերվել է COVID-19-ի բրիտանական շտամը

Ադրբեջանում հայտնաբերվել է COVID-19-ի բրիտանական շտամը։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ադրբեջանի տարածաշրջանային բժշկական միավորումների վարչությունը։

Գերատեսչության տեղեկություններով` կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է Ադրբեջան ժամանած երեք օտարերկրացիների մոտ։ Ադրբեջանական իշխանությունները, սակայն, պնդում են, որ երկրում կիրառվող չինական արտադրության Coronovac պատվաստանյութը արդյունավետորեն կանխում է COVID-19-ի խիստ վարակիչ տեսակ համարվող բրիտանական շտամի տարածումը։