Ռուսաստանի դեսպանությունն անհիմն է որակել ԱՄՆ-ի պնդումները՝ 2020-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ։
«ԱՄՆ հետախուզության մեղադրանքները ամերիկյան ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտության մասին չեն հաստատվում որևէ փաստով։ Վաշինգտոնը փորձում է բացասական ֆոն պահպանել Ռուսաստանի շուրջ», - ասված է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:
Ըստ ԱՄՆ-ի հետախուզության՝ Ռուսաստանը փորձել է միջամտել նաև 2020-ի ընտրություններին։