ՖԻՖԱ-ն խթանիչներ օգտագործելու կասկածանքով կարգապահական գործեր է հարուցել ռուսաստանցի երեք ֆուտբոլիստների դեմ, որոնցից մեկը հանդես է գալիս կանանց առաջնությունում։
Նրանք կասկածվում են 2013 թվականին հակադոպինգային կանոնները խախտելու մեջ։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միությունը՝ չբացահայտելով ֆուտբոլիստների անունները։
Ավելի վաղ «Չեմպիոնատ» կայքը գրել էր, որ «Ռոստովի» հարձակվող Վլադիմիր Օբուխովի մոտ արգելված խթանիչի հետքեր են հայտնաբերվել և նրան չորս տարվա ազատազրկում է սպառնում։
Վերջին տարիներին դոպինգ սկանդալների պատճառով ռուսաստանցի մարզիկներին արգելվել է միջազգային մրցաշարերում հանդես գալ ազգային դրոշի ներքո։ Եթե ֆուտբոլի հավաքականին հաջողվի դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, ապա Քաթարում ևս Ռուսաստանի ֆուտբոլիստները դաշտ են դուրս գալու առանց ազգային դրոշի։
Ռուսաստանի հանդեպ սահմանված «մարզական պատժամիջոցների» ժամկետն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին։