Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 317-ով՝ հասնելով 178 հազար 702-ի, գրանցվել է մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 230-ով և հասել 166 հազար 410-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 460 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 776 հազար 843-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 265-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 190 մարդ։