Արցախում երեկ հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք

Երեկ կատարված 27 թեստավորման արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք, հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 հազար 704 քաղաքացու հետազոտություն, որից 524-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 408 դեպք, կատարվել է 21 հազար 152 թեստավորում: