Կորոնավիրուսի առաջին ալիքից մեկ տարի անց Իտալիայում կրկին կարանտին է հայտարարվում:
Առաջիկա երկուշաբթիից ամենախիտ բնակեցված շրջաններում, այդ թվում`Հռոմում ու Միլանում, կրկին կփակվեն խանութները, ռեստորանները և դպրոցները, հայտարարել է վարչապետ Մարիո Դրագին:
Արդեն վեցերորդ շաբաթն է` երկրում վարակի նոր դեպքերը անընդմեջ աճում են` օրական անցնելով 25 հազարի շեմը: Հիվանդանոցների մեծ մասն արդեն խիստ ծանրաբեռնված է, պատվաստումների գործընթացը, մինչդեռ, ինչպես և եվրոպական այլ երկրներում, առայժմ դանդաղ է առաջ գնում: