Արցախում երեկ կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Համաձայն հաղորդագրության, այս պահին ստացիոնար բուժում է ստանում 9 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2406 դեպք: Կատարվել է 21 հազար 125 թեստավորում: