Նախագահ Սարգսյանի հետազոտությունն ավարտվել է, անցել է աշխատանքային ռեժիմի

Նախագահ Արմեն Սարգսյանի հետազոտությունն «Աստղիկ» բժշկական կենտրոնում արդեն ավարտվել է: Նա անցել է սովորական աշխատանքային ռեժիմի:

Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Հիշեցնենք, որ քիչ ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ նախագահն ունեցել է բարդություններ, հետազոտություն է անցել բժշկական կենտրոնում: Նախագահի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել տարեսկզբին: