AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառմանն առնչվող հարցերը դեռ լիարժեք պատասխան չեն ստացել

Ներկայումս չկա որևէ ապացույց, որ AstraZeneca- ի COVID-19 դեմ պատվաստանյութը կողմնակի բարդություններ է առաջացնում, ինչպիսին են թրոմբները և արյուն մակարդելիության խանգարումները, երեկ հայտարարել են Կանադայի իշխանությունները։

Նույնաբովանդակ հայտարարություններ են արել նաև Ավստրալիայի, Ֆիլիպինների և Մեքսիկայի իշխանությունները:

Դանիայի, Նորվեգիայի և Իսլանդիայի իշխանությունները, մինչդեռ, հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել պատվաստանյութի օգտագործումը, մինչև պարզվեն հանգամանքները: