ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդե, արխիվ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին դիվանագետը գրել է թվիթերյան իր էջում։

Լինդեն նաև տեղեկացրել է, որ այցի նախաշեմին տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների հետ։

«Օգտակար ճեպազրույց ունեցա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ՝ Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցիս նախաշեմին», - գրել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Սա կլինի այս պաշտոնում Լինդեի առաջին այցը հակամարտող երկրներ։