ԱԺ աշխատակազմի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: