Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։
Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր ստանձնել 2018-ի հեղափոխությունից հետո՝ մայիսին, 2020-ի հունիսին նրան այդ պաշտոնում փոխարինեց Օնիկ Գասպարյանը։
Իսկ ամռանը Դավթյանը նշանակվել էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ: