Արցախում տեղացած առատ ձյան պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են

Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ երեկ Արցախում տեղացած առատ ձյան պատճառով, զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են:

Երեկ ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացվել մառախուղի և անբավարար տեսանելիության պատճառով։

Նշենք, որ զինադադարի ստորագրումից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն: