Բաքվի ոստիկանությունը բռնի ուժով ցրել է ֆեմինիստների խմբի կազմակերպած ակցիան ի պաշտպանություն կանանց իրավունքների։
Ակտիվիստները փողոց են դուրս եկել իրենց դժգոհությունը հայտնելու երկրում գենդերային անհավասարության, կենցաղային հողի վրա կանանց նկատմամբ հանցագործությունների դեմ։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում երթը դեռ չմեկնարկած կենտրոնացված էին մեծ թվով ոստիկանական ուժեր, ակցիան դեռ չսկսած ձերբակալվել են մի խումբ ակտիվիստներ։ Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 15 անձ՝ այդ թվում ֆեմինիստական շարժման առաջնորդները։