Իրանը պատրաստ է քայլեր անել միջուկային համաձայնագրի կատարման ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկման դեպքում

Իրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել միջուկային գործարքով նախատեսված պարտականությունների կատարման ուղղությամբ, հենց Միացյալ Նահանգները չեղարկի երկրի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Քովենիի հետ հանդիպման ժամանակ։

Իռլանդիան մաս չի կազմում 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրին, բայց միջնորդի դեր ունի փաստաթղթի իրականացման հարցում։ Ռոհանին կոշտ քննադատության է ենթարկել գործարքին մաս կազմող եվրոպական երկրներին` պնդելով, որ ի տարբերություն Թեհրանի` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան չեն իրականացնում ստանձնած պարտավորությունները։

Միակողմանիորեն խզելով Իրանի և գերտերությունների միջև կնքված պատմական համաձայնագիրը՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «նոր թափով վերականգնել» էր Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները` ինչպես նաև սպառնալով պատժել այն երկրներին և ընկերություններին, որոնք տնտեսական համագործակցություն կծավալեն Իրանի հետ։ Ի պատասխան` Իրանի իշխանությունները վերականգնել են միջուկային ծրագրի աշխատանքները: