ԱՄՆ սենատը հաստատեց 1.9 տրիլիոն դոլարի չափով օգնության ևս մեկ փաթեթ

ԱՄՆ սենատը հաստատեց 1.9 տրիլիոն դոլարի չափով օգնության ևս մեկ փաթեթ, որը ստացել է «Ամերիկայի փրկության պլան» անվանումը։ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի խոսքերով` այդ գումարից ամերիկացի ընտանիքների 85 տոկոսը կստանա միանվագ 1400 դոլար, աջակցություն կտրամադրվի նաև պատվաստանյութերի արտադրողներին և մատակարարներին։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի առաջարկած այս պլանին կողմ են քվեարկել միայն կուսակիցները, քվեարկությանը մասնակցած հանրապետական սենատորները՝ 49 հոգի` դեմ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի հետևանքները մեղմելու նպատակով հատկացված տնտեսական աջակցության ընդհանուր գումարը հասել է 6 տրիլիոն դոլարի։