Հաքերները հարձակվել են ԱՄՆ-ի և Ասիայի, Եվրոպայի երկրների ավելի քան 20 հազար կազմակերպությունների վրա

Հաքերները հարձակվել են Միացյալ Նահանգների և Ասիայի, Եվրոպայի երկրների ավելի քան 20 հազար կազմակերպությունների վրա՝ օգտագործելով Microsoft Exchange փոստային համակարգը։

ԱՄՆ իշխանությունները կասկածներ ունեն, որ հարձակման ետևում կանգնած է Չինաստանը, այս մասին հայտնում են Wall Street Journal թերթը և Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրենց աղբյուրները։

Microsoft-ի խոցելիության մասին ահազանգեր են հնչում անցած տարեվերջից, ընկերությունը շտապ կերպով թարմացրել էր ապահովման ծրագիրը հնարավոր հարձակումները կանխելու նպատակով, սակայն ուրբաթ օրվա դրությամբ հաքերներին հաջողվել է հասանելի դարձնել օգտատերերի 10 տոկոսի տվյալները։

Փորձագետները ենթադրում են, որ այս հարձակումը այդուհանդերձ շրջանցել է կառավարական կառույցները և խոշորագույն ընկերությունները, սակայն հաքերներին այդուհանդերձ հասանելի են դարձել Միացյալ Նահանգների փոքր բիզնեսի և վարկային կազմակերպությունների տվյալները։