Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները հատուկ միջնորդական խումբ կստեղծեն՝ օգնելու Վրաստանի կառավարությանն ու ընդդիմությանը հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը: Այս մասին հայտարարել է Լիտվայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
«Ես կարծում եմ, որ Վրաստանին ազդակներ պետք է ուղարկել ոչ միայն Լիտվայից, դա պետք է լինի եվրոպական ազդակ, քանի որ մենք խոսում ենք Վրաստանի՝ եվրոպական և անդրատլանտյան շարունակվող ինտեգրացիայի մասին», - ասել է նախարար Լանդսբերգիսը։
Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվում 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից ի վեր, որի արդյունքներով կրկին մեծամասնություն է ստացել «Վրացական երազանքը»։ Իրավիճակը կտրուկ սրվել է անցած փետրվարին՝ ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության պատճառով։