Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակցի՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Հայաստանի ԱԳ-ն հայտնում է, որ արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։