Մոլդովան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել COVAX հարթակի միջոցով, հայտարարել է երկրի նախագահ Մարիա Սանդուն:
Նա այսօր անձամբ է մեկնել օդանավակայան՝ դիմավորելու պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ AstraZeneca -ի արտադրության 14 հազար 400 դեղաչափ։
Այս փուլում, ըստ մասնագետների, պատվաստվելու է նախ բժշկական անձնակազմը։
COVAX ծրագիրը ստեղծվել է զարգացող երկրներին պատվաստանյութերով ապահովելու համար։ Ակնկալվում է, որ այս հարթակի օգնությամբ առաջիկայում բրիտանական պատվաստանյութը նաև Հայաստան կգա։