Վերաքննիչ դատարանը բավարարել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը: Նա ազատ արձակվեց:
Արա Սաղաթելյանը, որը նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ղեկավարել է նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, փետրվարի 21-ին դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր։ Նա մեղադրվում է մի խումբ այլ անձանց հետ Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը ստեղծելու և կառավարելու համար։ Այդ էջը հայհոյախառն ու գռեհիկ արտահայտություններով վիրավորում է գործող իշխանություններին։
Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն երեք այլ անձինք, այդ թվում` «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը: