Մոսկվան մոտ ժամանակներս կհրապարակի «պատասխան պատժամիջոցները» Վաշինգտոնի դեմ

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Մոսկվան մոտակա ժամանակներս կհրապարակի «պատասխան պատժամիջոցները» Միացյալ Նահանգների դեմ։ «Աշխատանքը շարունակվում է, մի կարծեք, թե եթե մենք այս մասին չենք խոսում, ուրեմն ոչինչ չենք անում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Թե կոնկրետ ովքեր են հայտնվելու սահմանափակումների ցուցակում՝ վերջինս չի հստակեցրել։

Այս շաբաթասզբին Միացյալ Նահանգները՝ Եվրամիության հետ համակարգված, նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնուն թունավորելու և ազատազրկելու համար։ Մոսկվան այդ քայլը որակել էր որպես թշնամական միջամտություն իր ներքին գործերին և սպառնացել համարժեք պատասխան տալ։