Հայաստանը ևս կարող է շահել տարածաշրջանի ճանապարհային նախագծերից, ասում է Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Բաքու, 3-ը մարտի, 2021թ․

Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են համատեղ զարգացնել տարածաշրջանի ճանապարհային նախագծերը, և Երևանը ևս կարող է շահել դրանցից, եթե իրեն նորմալ պահի, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում։

Իլհամ Ալիևը վերստին պնդել է, թե 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում։ «Հիմա մենք մտածում ենք ապագայի մասին և սկսել ենք քննարկել տրանսպորտային նախագծեր, որոնք կմիավորեն բազմաթիվ երկրներ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը։