Արցախում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք

Երեկ կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարի կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 հազար 403 քաղաքացու հետազոտություն, որից 511-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Իսկ ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 395 դեպք՝ 20 հազար 851 թեստավորման արդյունքում: