Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են, և դրա վերաբերյալ Մոկսվան որևէ այլ դիրքորոշում չի կարող ունենալ:
«Դա ինքնիշխան պետության ներքին գործն է, դա այդ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթաց է, ուստի, այստեղ որևէ ուրիշ գնահատական լինել չի կարող», - ասել է Զապարովան «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում: