Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք ավելի վաղ ընդունվել էին Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ղրիմի բռնակցման հետ կապված:
Պատժամիջոցները սահմանվել էին Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի վարչակազմերի կողմից:
Բայդենը որոշել է, որ 2021 թվականի մարտի 6-ից հետո այդ բոլոր սահմանափակումները պետք է ուժի մեջ մնան: