Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։
Երեկ հարցի քննարկումը հետաձգվեց, քանի որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել։
Նշենք, որ Բարձրագուն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:
Այսօվա նիստին ներկա է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Նա կներկայացնի թեկնածուներին, բայց նախ պատասխանում է պատգամավորների հարցերին։
Մանրամասներն՝ ավելի ուշ