Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին:

Հարությունյանի այսօրվա մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Արմեն Սերգեյի Թովմասյանը նշանակվել է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար։