Բաքուն արհեստական և անհիմն խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ, ասել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ռուսական РИА "Новости"-ին տված հարցազրույցում։
«Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է հարուցում», - նշել է Այվազյանը։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի այդ վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլև խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ հարցականի տակ դնելով դրա իրականացումը։
Տե՛ս նաև այստեղ