Ադրբեջանի առաջնորդը քննադատել է ռուս խաղաղապահներին` «գաղտնի կերպով օտարերկրյա քաղաքացիների Ղարաբաղ թողնելու համար»:
«Դա մեզ մոտ տարակուսանք է առաջացնում: Մենք ռուսական կողմի հետ պայմանավորվել ենք, որ արտասահմանցիները Ղարաբաղ կարող են մտնել միայն մեր թույլտվությամբ: Սակայն համաձայնությունը խախտվում է: Ավելին առայժմ չեմ ասի», ֊ հայտարարել է Իլհամ Ալիևը ադրբեջանական և օտարերկրյա լրատվամիջոցների հետ ասուլիսում, ընդգծելով, որ չի բացառվում` ստիպված լինի այդ հարցին կրկին անդրադառնալ:
«Մենք անուն առ անուն գիտենք` ով է Ղարաբաղ մտնում, ով է դուրս գալիս: Ունենալով այդպիսի հնարավորություն` մենք, անշուշտ, ամեն ինչին հետևում ենք և կշարունակենք հետևել», ֊ ասել է Ալիևը: