Նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով Էսթերա Մկրտումյանը հետ է կանչվել Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Արմեն Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, որի տեքստը ևս հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Արգենտինայում Հայաստանի դեսպան է նշանակվել Հովհաննես Վիրաբյանը։
Էսթերա Մկրտումյանը Արգենտինայում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2017 թվականի փետրվարին։
Հովհաննես Վիրաբյանը մինչ նոր նշանակումը Արտգործնախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի պետի պաշտոնակատարն էր, ԱԳՆ համակարգում է 2007 թվականից, աշխատել է նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունում, եղել է Իսպանիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղարը։