ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու  փորձը ձախողվեց

Արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմադիր խմբակցությունների այսօրվա փորձը ձախողվեց չնայած նրան, որ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» հավաքել էին անհրաժեշտ թվով ստորագրությունները։

Արտահերթի մասին որոշում ընդունող Ազգային ժողովի խորհրդի նիստ այսօր տեղի չունեցավ, խորհրդարանից ասացին՝ վաղվա հնարավոր նիստի մասին կտեղեկացնեն:

Խորհրդարանական երկու ուժերը ցանկանում էին արտահերթ նիստ հրավիրել՝ ստեղված իրավիճակը քննարկելու ու ելքեր փնտրելու համար։