Այսօր Սպիտակ տունը պետք է հրապարակվի ամերիկյան հետախուզական կառույցների գաղտնազերծված զեկույցը, որի համաձայն, ամենայն հավանականությամբ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանն է հավանություն տվել 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանությանը:
Նախագահ Ջո Բայդենը երեկ ասել է, որ ինքն ընթերցել է զեկույցը և մտադիր է հարցը քննարկել թագաժառանգի հոր՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին ասել է, որ Բայդենը շրջանցելու է թագաժառանգին և միայն նրա հոր հետ է զրուցելու:
2018 թվականին կազմված այդ զեկույցն այն ժամանակ փոխանցվել է ամերիկացի օրենսդիրներին, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է լայն հանրության համար փաստաթուղթը հրապարակելու հնարավորությունը: