Իրանը փոխհատուցում է պահանջում ԱՄՆ-ից՝ միջուկային համաձայնագիրը միակողմանիորեն լքելու համար

Իրանի արտգործնախարարության շենքը Թեհրանում, արխիվ

Պաշտոնական Թեհրանը մեկ անգամ ևս պնդում է, որ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը կարող է վերագործարկվել միայն Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցների վերացումից հետո։

«Մեղավոր կողմը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, վերսկսի գործընթացը և փոխհատուցի հասցված վնասը», - ՄԱԿ-ի հովանու ներքո Վիեննայում ընթացող Զինաթափման համաժողովի ընթացքում այսօր հայտարարել է Իրանի դեսպան Իսմայիլ Բաղեի Համանեն։

Իրանցի դիվանագետի խոսքով` Վաշինգտոնը նաև պետք է պարտավորվի, որ հետագայում այլևս միակողմանիորեն չի լքի Իրանի հետ կնքված միջազգային համաձայնագրերը։