Աշխարհի ամենահայտնի իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Amnesty International-ը, հրաժարվում է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին քաղբանտարկյալ ճանաչել։
Պատճառը շուրջ մեկուկես տասնամյակ առաջ Նավալնիի կողմից հնչեցված մի շարք հայտարարություններն են, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր գործչի այդ հայտարարություններում «առկա են բռնության արդարացման և խտրականության, ինչպես նաև ատելության խոսքի տարրեր»։
Դրա հետ մեկտեղ, իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Amnesty International-ը շարունակելու է Ալեքսեյ Նավալանիի ազատ արձակման համար մղվող պայքարը։