ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփի դիմումը հարկային հայտարարագրերի գործով

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը մերժել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դիմումը, ով պահանջում էր չեղարկել իր հարկային հայտարարագրերը Նյու Յորքի դատախազությանը փոխանցելու՝ ստորին ատյանների որոշումը։ Ըստ այդմ, Թրամփը պարտավոր է 2011-18 թվականների ֆինանսական փաստաթղթերը փոխանցել Մանհեթենի դատախազ Սայրուս Վենսին, ով հայտարարում է հնարավոր կեղծիքների ու մեքենայությունների մասին։

2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփը խախտել էր Նահանգներում հաստատված ավանդույթն ու չէր հրապարակել իր հարկային հայտարարագրերը, պնդելով, թե օրենքը նման պահանջ իր առջև չի դնում։ Գերագույն դատարանի վերջին որոշմանը նա արձագանքել է թվիթերյան կարճ գրությամբ․ - «Աշխատանքը շարունակվում է»։