Պրահայի այգուց մեկնարկեց ընդդիմության բողոքի երթը

Երևանում` Պրահայի այգու մոտից մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» քայլերթը` վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Նախապես հայտարարվել էր, որ երթը կընթանա Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով, ապա կհասնի Ֆրանսիայի հրապարակ, այստեղ նախատեսված է անհնազանդության ակցիա:

Փետրվարի 20-ին հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ այսուհետ ամենօրյա ռեժիմով են իրականացնելու բողոքի ակցիաները:

Շարժման առաջնորդները այդ օրը հայտարարեցին իրենց պայքարի նոր սկիզբ: