Իսրայելում ներմուծել են «կանաչ անձնագրերի» համակարգ, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած կամ վարակված և կազդուրված մարդկանց թույլ է տալիս առանց սահմանափակումների այցելել հանրային վայրեր:
«Կանաչ անձնագիրը» թողարկվում է տպագիր տարբերակով կամ QR code-ով տեղադրվում է բնակչի բջջային հեռախոսում:
Նորամուծությունը նաև դժգոհություն է առաջացրել: Իրավաբանների փոխանցմամբ, երկրում կլինեն դատական հայցեր, մարդիկ կասեն, թե իրենց իրավունքները ոտնահարվել են, քանի որ կզրկվեն ազատ տեղաշարժի հնարավորությունից:
«Կանաչ անձնագրով» իսրայելցին կարող է անարգել այցելել մարզասրահներ, հյուրանոցներ, ազատ ժամանցի վայրեր, իսկ մարտ ամսից սկսած նաև ռեստորաններ: