Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը Welt am Sonntag պարբերականին այսօր տված հարցազրույցում ասել է, թե ակնկալում է, որ Եվրոպական միությունը ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի դատավարության կապակցությամբ նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ:
Ամենայն հավանականությամբ, այդ հարցը կքննարկվի Բրյուսելում՝ ԵՄ արտաքին գերատեսչությունների վաղվա նիստում:
Նախօրեին Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանի դատարանը հաստատել է Նավալնիի ազատազրկման վճիռը և, բացի այդ, տուգանել է նրան պատերազմի վետերանին զրպարտելու հոդվածով: Նավալնին քրեակատարողական հիմնարկում կանցկացնի 2.5 տարի: