Բաքվում ոստիկանները բռնի ուժ են կիրառել բողոքի ակցիա անցկացնող կանանց դեմ

Բաքվում ոստիկանները բռնի ուժ են կիրառել կանանց դեմ, ովքեր այսօր փորձել են բողոքի ցույց անցկացնել երկրում Միացյալ Նահանգների դեսպանատան առջև՝ քաղբանտարկյալներին ու ընդդիմադիրներին ազատ արձակելու պահանջով։

Ցուցարարները փորձել են այս խնդրի վրա նաև արևմտյան դիվանագետների ուշադրությունը հրավիրել, ակցիայի մեկնարկից տասը րոպե անց, սակայն, դեպքի վայր են ժամանել ոստիկանները և բերման ենթարկել մասնակիցներից մի քանիսին, ինչպես նաև բռնի ուժ գործադրել այն լուսաբանող լրագրողների նկատմամբ։

Իրավապաշտպան կառույցների հաշվարկներով, Ադրբեջանում հարյուրից ավելի մարդ այժմ գտնվում է ճաղերի ետևում՝ իշխանություններին քննադատելու կամ ընդդիմության ցույցերին մասնակցելու համար։