Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված իրավաբանական մի ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային ուժի մեջ պահել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին, հաղորդում է թուրքական Հանրային հեռուստաընկերությունը։
Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգեր գնել։
Թուրքիան շարունակում է պնդել, որ չնայած այդ պատժամիջոցներին՝ ռուսական գործարքից հրաժարվելու միտք չունի։