Ջո Բայդենի վարչակազմը հնարավոր է համարում Թեհրանի հետ միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադարձը:
ԱՄՆ-ը երեկ հայտարարեց, որ պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի հետ՝ վերադառնալու 2015 թվականի համաձայնագրին, որից Դոնալդ Թրամփի վարչակազմը գրեթե երեք տարի առաջ էր դուրս եկել:
Իրանը սառն արձագանքեց այս գաղափարին, որի մասին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի իր գործընկերների հետ տեսակապի ընթացքում: Չորս երկրների համատեղ հայտարարությունում ասված է, որ Բլինքենը վերստին ընդգծել է՝ եթե Իրանը վերադառնա պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները խստորեն պահպանելուն, ԱՄՆ-ը կանի նույնը և պատրաստ է մասնակցել այդ հարցի շուրջ Թեհրանի հետ բանակցություններին:
Իրանը սկսել է խախտել գործարքի պայմանները 2019-ին՝ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և Թրամփի վարչակազմի կողմից Թեհրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց հետո: