«Վերջին ավելի քան հինգ տարիների ընթացքում Թուրքիան ավելի քան 13 հազար քուրդ ահաբեկիչ է ոչնչացրել», - Անկարայում կայացած կառավարության նիստի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«2015 թվականի հուլիսից ի վեր 12 հազար 900 ահաբեկիչ է ոչնչացվել, որոնցից 6 հազարը երկրի ներսում, իսկ 6900-ը՝ արտերկրում», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ անցած տարիներին թուրքական բանակի և հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում ոչնչացվել են Քրդական բանվորական կուսակցության մի շարք ղեկավար անդամներ։