Փետրվարի 22-ին կայանալու է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ակնկալվում է, որ Պուտինն ու Լուկաշենկոն բավական երկարատև բանակցություններ կանցկացնեն», - նշել է Պեսկովը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ առաջիկա հանդիպման ընթացքում ինքը չի պատրաստվում Ռուսաստանից նոր վարկ խնդրել։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ պաշտոնական Մինսկը պատրաստվում է դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ երեք միլիարդ դոլար տրամադրելու խնդրանքով։