Մոսկվայի պնդմամբ` Թուրքիան չի կարողանում ազդել Իդլիբում գործող ահաբեկիչների վրա

Թուրքիան բավարար ազդեցություն չունի «Իդլիբում իրավիճակը վերահսկող ահաբեկչական ուժերի վրա», TACC գործակալությանը տված հարցազրույցում այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով` «թուրքական կողմն առայժմ չի ցանկանում չափավոր ընդդիմության ներկայացուցիչների ներգրավել Իդլիբում գտնվող ահաբեկիչների դեմ պայքարում»։ «Կարծում եմ, որ դա այն հիմնական խնդիրն է, որին բախվում է թուրքական կողմը», - նշել է Լավրենտևը։