Փետրվարի 16-ին Արցախում կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

Փետրվարի 16-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Արցախում 2021 թվականին իրականացվել է 2 հազար 837 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 379 դեպք: Կատարվել է 20 հազար 285 թեստավորում: