Թուրքիայի ատգործնախարարը փետրվարի 18-ին կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

Փետրվարի 18-ին երկօրյա այցով Ադրբեջան կժամանի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ թուրքական դիվանագիտության ղեկավարը հանդիպումներ կունենա երկրի իշխանությունների հետ, իսկ փետրվարի 19-ին տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

Չավուշօղլուն նախորդ անգամ Ադրբեջան էր ժամանել նոյեմբերին՝ ղարաբաղյան պատերազմի ընթացքում, ինչպես հայտարարել էր՝ «Ադրբեջանին իրենց աջակցությունը վերահաստատելու նպատակով»: