Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային ազատվել ռուսական С-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերից: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:
Մոսկվան և Անկարան С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին պայմանագիր են կնքել 2017 թվականին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որը Ռուսաստանից ձեռք բերեց այդ համակարգերը: Անկարայի որոշումն առաջացրեց Վաշինգտոնի և ընդհանուր առմամբ Հյուսիսատլանտյան դաշինքի խիստ բացասական արձագանքը: ԱՄՆ-ը չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: